Sunday, 16 06 2024
Պաղեստինի Կարմիր մահիկը Իսրայելին մեղադրել է իր աշխատակիցների ձերբակալման մեջ
Ալբերտ Լորիկյանն իր ծննդավայրում կահույքի յուրօրինակ տեսականի է արտադրում․ Կառավարության տեսանյութը
18:15
Ուկրաինայի վերաբերյալ համաժողովի կոմյունիկեին աջակցել են ֆորումին մասնակցած 91 երկրներից 80-ը
«Ճգնաժամի» սահմանադրության փոխարեն՝ «քաղաքական» համաձայնության սահմանադրություն
17:50
Լեհաստան-Հոլանդիա խաղից առաջ տղամարդը կացնով հարձակվել է երկրպագուների վրա
Խզմալյանի դեպքը առաջինը չէ. առաջ էլ կար կասկած, որ «Վրացական երազանքը» համագործակցում է ФСБ-ի հետ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ճակատենի բնակիչների հետ
Տիխանովսկայան կայցելի Հայաստան, եթե լինի պաշտոնական հրավեր
Ադրբեջանը ռուսական գազի եվրոպական «խլացուցիչ»
Երևանի բազմահարկ էլիտար շենքի բակում կայանված մեքենայի վրա հայտնաբերվել է ՌԴ վիրավոր քաղաքացի
Հողաշերտի փլվածք Գետափ-Մարտունի ավտոճանապարհին․ Փրկարար ծառայություն
16:15
Սեուլում հայտնել են, որ Հյուսիսային Կորեան, ենթադրաբար, 5 միլիոն հրետանային արկ է փոխանցել Ռուսաստանին
Ընդամենը 20 օր պահանջվեց երկաթուղու աշխատանքը վերականգնելու համար. պատգամավոր
15:45
Իրանն ու Շվեդիան գերիների փոխանակում են իրականացրել
Այս ձնաբծի բարձրությունը հասնում է մոտ 10մ-ի
15:15
Վրաստանի նախագահը հանդիպել է Վլադիմիր Զելենսկու հետ
Հայոց Հայրապետը շրջափակումն սկսելուց հետո Արցախ չի այցելել․ Աթանեսյան
Իսրայելական բանակը «մարտավարական դադար» է հայտարարել Գազայի հատվածում
Կանանց գումարտակի ժամկետային զինծառայողները որոշել են ընդունվել ռազմական ակադեմիա
Շինարարն իրականացրել է արձանագրված թերությունների շտկման աշխատանքները․ վարչապետ
Ռոստովի քննչական մեկուսարանի՝ պատանդ պահվող աշխատակիցներն ազատ են արձակվել
Ալիևը չի գնա բախման՝ զգուշանալով ԱՄՆ-ից. իմիտացիա է ստեղծում
Խցային անբավարար պայմաններ՝ Շենգավիթի, Կենտրոնի և Ավանի նստավայրերում․ ՄԻՊ մշտադիտարկումը
«Մի բան անենք, մի բան լինի» տրամաբանությամբ գործեցին. կամ պիտի բախումների գնային, կամ՝ տուն
Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի երթեւեկելի է
Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավոր նպատակը արյուն թափելն էր
Ճանապարհի երթեւեկությունը միակողմանի բացվել է
Ռեիսիի մահն «Ալիեւին ազատե՞լ է»
Վերամշակվող թափոնների տեսակավորման գործընթացն ընդլայնվում է
Վարդենյաց լեռնանցքի՝ Սալլի բնակավայրի հատվածում տեղի է ունեցել քարաթափում

«Անկախացումից ի վեր ՀՀ-ի և ՄԱԿ-ի համագործակցությունը եղել է բազմաշերտ և արդյունավետ»․ ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի գրասենյակի ՄԱԿ մշտական համակարգող, ՄԱԿ-ի անվտանգության հարցերով պատասխանատու Ֆղանսուազ Ժակոբին: Ողջունելով հյուրին նախագահը շնորհավորել է նրան պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում:

«Անկախացումից ի վեր Հայաստանի Հանրապետությունն ու Միավորված ազգերի կազմակերպության համագործակցությունը եղել է բազմաշերտ և արդյունավետ: Վստահ եմ նաև, որ ներկայումս ՄԱԿ-ի հետ իրականացվող բազմաթիվ համատեղ ծրագրերի համար Ձեր նշանակումը նոր խթան կհանդիսանա»,- նշել է հանրապետության նախագահը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և շնորհավորական խոսքերի համար՝ Ֆղանսուազ Ժակոբին նշել է, որ ուրախ է Հայաստանում գտնվելու համար և իր ջանքերը կներդնի Հայաստանի և ՄԱԿ-ի միջև բազմոլորտ համագործակցության զարգացման համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի Կայուն զարգացման ծրագրի, Կանաչ էներգետիկայի, տնտեսության, գյուղատնտեսության, մարդկային կապիտալի զարգացման և այլ ոլորտներում փոխգործակցության ընդլայնման վերաբերյալ հարցեր: Անդրադարձ է կատարվել ՄԱԿ-ի աջակցությամբ համատեղ իրականացվող մի շարք նախաձեռնությունների և ծրագրերի շուրջ երկկողմ անելիքներին:

Հանրապետության նախագահն իր խոսքում բարձր է գնահատել ՄԱԿ-ի կողմից կյանքի կոչված սոցիալական տարբեր ծրագրերը՝ այդ թվում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ցուցաբերվող մարդասիրական աջակցությունը:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի որդեգրած հիմնարար ուղղություններին՝ կրթության, այլընտրանքային էներգետիկայի, Կանաչ տնտեսության զարգացման, ինչպես նաև բնապահպանության ուղղությամբ անհրաժեշտ քայլերի վերաբերյալ:

Հանդիպման ավարտին նախագահ Վահագն Խաչատուրյանը շեշտել է իր պատրաստակամությունը հնարավորությունների սահմաններում իր աջակցությունը ցուցաբերել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի գործունեությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում