Wednesday, 01 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Բաքուն Իրանի նախագահի զոհվելու առթիվ ակնարկներ է անում՝ խեղաթյուրելով փաստերը

Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման եւ նրա ու մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների զոհվելու առթիվ Բաքվի «Թուրան» գործակալության խմբագրականում ասվում է, որ դժբախտությունը տեղի է ունեցել «դիվանագիտական միջոցառումից ընդամենը մեկ օր անց, որի ընթացքում նախագահներ Ռեիսին եւ Ալիեւը հանդիսավորությամբ բացել են  Արաքս գետի վրա «Հոդափերին» եւ «Կույսի աշտարակ» հիդրոհանգույցը»: Իրականում օդային աղետը տեղի է ունեցել Ռեիսի-Ալիեւ հանդիպումից ժամեր անց»: Մինչդեռ ադրբեջանական լրատվամիջոցը ոչ միայն այդ փաստն է խեղաթյուրել, այլեւ Ռեիսիի ուղեւորությունը ներկայացրել է որպես «Թավրիզ պաշտոնական այց»:

Միլլի մեջլիսի պատգամավոր Սաբիր Ռուստամխանլին, որ Ալիեւի քաղաքական թիմում հայտնի է որպես հակաիրանական քարոզչության «ծանր հրետանի» եւ անցյալ տարիներին մի քանի անգամ խորհրդարանում հանդես է եկել «բաժանված Ադրբեջանի ամբողջականությունը վերականգնելու» նախաձեռնությամբ, լրատվամիջոցներից մեկին ասել է, որ Իրանի նախագահը «բարձր տրամադրությամբ է բաժանվել» Իլհամ Ալիեւից: Նա ավելացրել է, որ «մառախուղը եւ մանրահատ անձրեւը շրջանցելու այլ երթուղիներ կային, բայց ճակատագիրն այդպես էր տնօրինել»: Միլլի մեջլիսի պատգամավորը ներկա՞ է եղել Ռեիսի-Ալիեւ հանդիպմանը, որքանո՞վ է տեղյակ հայրենիք վերադառնալու երթուղու ընտրության հարցին՝ խիստ կասկածելի է: Նա, ըստ երեւույթին, կրկնում է այն, ինչ մշակվել է Ալիեւի աշխատակազմում:

«Ատլաս» վերլուծական կենտրոնի տնօրեն Շահինօղլուն չի բացառում, որ Ռեիսիի ուղղաթիռի խորտակումը «ներքին պատճառներ ունենա»: Նա նկատել է տալիս իրանական վերնախավում գերագույն իշխանության համար սուր մրցակցությունը, իսկ քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն համոզված է, որ ողբերգության պատճառների մասին պատկերացում հնարավոր է ունենալ միայն ուղղաթիռի «սեւ արկղի» տեղեկությունները վերծանելուց հետո:

Աչքի է զարնում տեղեկատվա-քարոզչական մի զուգադիպություն. Իրանի նախկին արտգործնախարար Զարիֆը ողբերգության «հանցավոր պատասխանատու» է անվանել Միացյալ Նահանգներին, որի սահմանած պատժամիջոցների պատճառով Իրանը զրկված է ոչ միայն նոր ավիացիոն միջոցներ, այլեւ առկա թռիչքակազմը տեխնիկապես սպասարկելու պարագաներ ձեռք բերելու հնարավորությունից: Բաքվի մամուլը վատ թաքցրած քամահրանքով գրում է, որ Իրանի նախագահին սպասարկել է «Ռզա շահ Փեհլեւի օրոք ձեռք բերված ուղղաթիռ, որի ռադիոփարոսը խորտակման վայրի մասին ազդանշան չի արձակել»:

Իրականում ի՞նչ է տեղի ունեցել՝ կարող է պարզել միայն հետաքննությունը, բայց նախկին արտգործնախարար Զարիֆի հայտարարությունը, կարծես, հուշում է, որ Իրանի պաշտոնական եզրակացությունը կառուցվելու է ուղղաթիռի տեխնիկական թերությունների կամ օդաչուի թույլ տված սխալի վրա: Թեեւ այդ դեպքում հարց է առաջանում, թե Իրանի նախագահին ուղեկցող երկու այլ ուղղաթիռները, որ, անկասկած, ավելի նոր եւ տեխնիկապես առավել հագեցված չէին, նույն երթուղղու եւ նույն եղանակային պայմաններում ինչպե՞ս են հաջողությամբ վայրէջք կատարել: Ըստ տեղեկություններ՝ Թավրիզի օդանավակայանում, որտեղ պետք է ժամաներ նաեւ նախագահ Ռեիսին:

Այս ֆոնին խիստ առտառոց է, որ «Թուրան» գործակալության խմբագրականում երկու անգամ ուղղաթիռի փոխարեն օգտագործված է «Իրանի նախագահի ինքնաթիռ» ձեւակերպումը, ինչպես եւ այն, որ իշխանամերձ haqqin.az-ը հրապարակել է Ռեիսիի ուղղաթիռի թռիչքային վերջին լուսանկարը, որ ակնհայտորեն արված է Իլհամ Ալիեւի պատվիրակության որեւէ անդամի կամ անվտանգության ծառայության աշխատակցի կողմից: Լրատվամիջոցը հենց այդպես էլ գրել է. «Իրանի նախագահ Էբրահիմ Ռեիսիի ուղղաթիռի վերջին լուսանկարը»: Նույն կայքը, նկարագրելով, որ իրանական կողմը մոտ տասը ժամ չի կարողացել հայտնաբերել աղետի մատնված ուղղաթիռը, գրել է. «Եւ այս մակարդակի երկիրն է փորձում հարեւաններին անվտանգության հարցում դիրքորոշում պարտադրել»:

Չափազանց խոսուն ձեւակերպում է: Անվտանգության ի՞նչ դիրքորոշում է Իրանի նախագահը ներկայացրել Իլհամ Ալիեւին եւ, ամենայն հավանականությամբ, մերժվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում