Thursday, 20 06 2024
«Ինչո՞ւ վախենալ, կգնանք մինչև վերջ»․ Պուտին
Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանը Կապանում է
ՔՊ նիստում քննարկվել են արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր
00:15
Բլինքենն ու Ալիևը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը
24-ամյա մարդասպանը կալանավորվել է
Վրաստանի արևմուտքում երկրաշարժ է տեղի ունեցել
Բաքուն նոր խնդիրներ է ստեղծում. անվերջ բացվող ախորժակ
Քայքայված ու վնասված փողոցներն ամբողջությամբ ասֆալտապատվում են
Պատասխան հարվածը դանակով էր
Ինչո՞ւ Եվրոպա. հանրաքվեի անհրաժե;տության փաստարկները
Ուժեղ քամին վնասներ է պատճառել Երևանում և մի շարք մարզերում
Հայաստանից Վրաստան մեկնող ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է 13 կգ մարիխուանա տեսակի թմրամիջոց
ԵՄ-ն շարունակում է կոչ անել Ադրբեջանին ապահովել իրենց տները վերադառնալու ԼՂ հայերի իրավունքի իրացումը
Նոր սահմանադրության նախագիծ է մշակվում՝ Ադրբեջանի պահանջների ֆոնին
Սանկտ Պետերբուրգում տղամարդը 2-ամյա երեխային ոտքերից կախել է 13-րդ հարկի պատուհանից
22:45
Մահացել է դերասան Դոնալդ Սազերլենդը
Ալիեւն իրեն առաջարկում է, որ ինքը ցրի Միլլի մեջլիսը
Լուկաշենկոն դավաճանել է Բելառուսը, Ուկրաինան, Հայաստանը
ԵՄ հաջորդ ընդլայնումը հայտնի չէ՝ երբ կլինի. հավակնություն հայտնելու ճիշտն պահն է
ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը ՀԿ-ների նախագահներ Վիլեն Գաբրիելյանի և Անդրանիկ Գրիգորյանի հետ քննարկել է փախստականների իրավունքների պաշտպանության հարցեր
7-ից 8 անհայտ անձինք Վարդենիսում ծեծի են ենթարկել տան հյուրերին ու դիմել են փախուստի
Ռուսաստանը լքում է ԵԱՀԿ-ն. սա ուղերձ է նաև Հայաստանին՝ թիրախը լքել է պետք
Մենք շատ կառուցողական առաջարկներ ենք ուղարկել. Ադրբեջանն ի հայտ է բերում նոր խնդիրներ. Միրզոյան
ՀՀ ռեգիոնալիզացիայի միակ այլընտրանքը եվրաինտեգրումն է
Պուտինը թույլ է տվել զենք մատակարարել Հյուսիսային Կորեա
ԵԱՀԿ Մինսկի խմբի ճակատագիրը «աշխատանքային ճաշի» սեղանին
ՀՀ պաշտպանության նախարարը Լյուքսեմբուրգի խորհրդարանում քննարկել է բնագավառում համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցեր
Երևանի Աստղային պուրակը կանվանակոչվի «Նռան գույնը» ֆիլմի անունով
ՀՀ և Լյուքսեմբուրգի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր
Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին բեռնատարին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Ռեիսին Իրանում «չարակամներ» ունե՞ր

IRNA գործակալությունը տարածել է ուղղաթիռի աղետի առթիվ Իրանի Գերագույն հոգեւոր առաջնորդ այաթլլա Սեիդ Ալի Խամենիի՝ իրանական ժողովրդին հղած սգո ուղերձը, որտղ հանգուցյալ նախագահ Էբրահիմ Ռեիսին բնութագրված է որպես  Իրանի ժողովրդի «անկեղծ, հավատարիմ եւ մեծարժեք սպասավոր»:  Նրա համար ժողովրդի բարօրությանը եւ բավարարվածությունը, որ աստվածային բարեհոգության նշան են, վեր էին ամեն ինչից, ուստի անշնորհակալությունից վիրավորանքն ու որոշ չարակամների հարձակումները  չէին խանգարում առաջընթացի եւ գործերի շտկման նրա ամենօրյա ջանքերին,- ասված է Իրանի Գերագույն հոգեւոր առաջնորդի խոսքում:

Երբ Իրանի նախկին արտգործնախարար Զարիֆն ասում է, որ Ռեիսին եւ Աբդոլահիանը «զոհ են գնացել իրենց անկեղծությանը»՝ կարելի է համարել, որ դա ներքաղաքական դիրքավորման դրսեւորում է, բայց երկրի Գերագույն հոգեւոր առաջնարդի պաշտոնական խոսքում ինչու՞ է տեղ գտել «Ռեիսին չարակամներ ուներ» ձեւակերպումը: Սա արդեն, ինչպես ասում են, քաղաքական «ապիկրիզ» է, ինչից հասկացվում է, որ երեկ երեկվա նրա հավաստիացումը, որ ավիավթարի հետեւանքով «երկրի կյանքում ոչինչ չի փոխվի» արվել է բացառապես քարոզչական նպատակով:

Մանավանդ որ նա գրեթե անմիջապես շեշտել է, որ առաջին փոխնախագահ Մոհամեդ Մոհբերը սահմանադրության 131-րդ հոդվածի հիման վրա ոչ ուշ, քան 50 օրում օրենսդիր եւ դատական իշխանությունների հետ «պարտավոր է նոր նախագահի ընտրության  միջոցներ ձեռնարկել»: Այդ կերպ, թերեւս, նա հասկացնում է, որ Ռեիսիի մահը ներիշխանական ուժերի հավասարակշռություն չի փոխում կամ, ավելի ճիշտ, ինքը դա թույլ չի տա: Reuters-ի տեղեկացվածությամբ՝ Մոհամեդ Մոհբերը տեւական ժամանակ հանդիսացել է Գերագույն հոգեւոր առաջնորդի գրասենյակը եւ նրա բարեգործական հիմնադրամների գործադիր կառավարիչը:

Հատկանշական է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել հենց Մոհամեդ Մոհբերի հետ: Վերջինս, ինչպես մի շարք աղբյուրներ են նշում, 2022թվականին գլխավորել է Մոսկվա մեկնած իրանական պատվիրակությունը: Այդ բանակցությունների արդյունքում Իրանն սկսել է Ռուսաստանին ԱԹՍ-եր եւ բալիստիկ հրթիռների մատակարարել: Իրանի առաջին փոխնախագահի, նախագահի պաշտոնակատարի հետ հեռախոսազրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինն ասել է, որ մայիսի 19-ին աղետի լուրն ստանալուն պես ամեն ինչ արվել է, որպեսզի Էբրահիմ Ռեիսիի կյանքը փրկվի, բայց «ողբերգությունն արդեն տեղի էր ունեցել»:

Ռուսաստանի նախագահի գնահատմամբ՝ Ռեիսիի մահն իր համար «անձնական բարեկամի եւ դաշնակցի կորուստ է»: Մոսկվայում կա՞ մտավախություն, որ Իրանի ներքաղաքական նոր դասավորությունը չի երաշխավորի հարաբերությունների ներկայիս մակարդակի պահպանումը կամ ռազմավարական համագործակցության մասին պայմանագրի շուրջ քննարկումները «կմտնեն փակուղի»: Բաքվում Իրանի նախկին դեսպան Սուլեյմանին Ռեիսի-Ալիեւ հանդիպումից կարճ ժամանակ առաջ haqqin.az-ին հարցազրույցում դժգոհել է, որ Ռուսաստանը Հարավային Կովկասում Իրանին «ոչինչ չի թողել»:

Ըստ երեւույթին, Իրանի քաղաքական վերնախավում նման տրամադրություններ կան: Արդյոք նրանք Ռեիսիի «չարակամնե՞րն» են, որոնց մասին խոսել է Իրանի Գերագույն հոգեւոր առաջնորդը, թե՞ Ռեիսին ունեցել է Ռուսաստանի հետ հարաբերությունների «վերբեռնման» նախաձեռնություն: Որեւէ եզրակացության համար առարկայական հիմքեր չկան, բայց չի հետեւում, թե Իրանի նախագահական ընտրությունները քաղաքական անակնկալ չեն մատուցի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում