Thursday, 20 06 2024
«Ինչո՞ւ վախենալ, կգնանք մինչև վերջ»․ Պուտին
Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանը Կապանում է
ՔՊ նիստում քննարկվել են արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր
00:15
Բլինքենն ու Ալիևը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը
24-ամյա մարդասպանը կալանավորվել է
Վրաստանի արևմուտքում երկրաշարժ է տեղի ունեցել
Բաքուն նոր խնդիրներ է ստեղծում. անվերջ բացվող ախորժակ
Քայքայված ու վնասված փողոցներն ամբողջությամբ ասֆալտապատվում են
Պատասխան հարվածը դանակով էր
Ինչո՞ւ Եվրոպա. հանրաքվեի անհրաժե;տության փաստարկները
Ուժեղ քամին վնասներ է պատճառել Երևանում և մի շարք մարզերում
Հայաստանից Վրաստան մեկնող ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է 13 կգ մարիխուանա տեսակի թմրամիջոց
ԵՄ-ն շարունակում է կոչ անել Ադրբեջանին ապահովել իրենց տները վերադառնալու ԼՂ հայերի իրավունքի իրացումը
Նոր սահմանադրության նախագիծ է մշակվում՝ Ադրբեջանի պահանջների ֆոնին
Սանկտ Պետերբուրգում տղամարդը 2-ամյա երեխային ոտքերից կախել է 13-րդ հարկի պատուհանից
22:45
Մահացել է դերասան Դոնալդ Սազերլենդը
Ալիեւն իրեն առաջարկում է, որ ինքը ցրի Միլլի մեջլիսը
Լուկաշենկոն դավաճանել է Բելառուսը, Ուկրաինան, Հայաստանը
ԵՄ հաջորդ ընդլայնումը հայտնի չէ՝ երբ կլինի. հավակնություն հայտնելու ճիշտն պահն է
ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը ՀԿ-ների նախագահներ Վիլեն Գաբրիելյանի և Անդրանիկ Գրիգորյանի հետ քննարկել է փախստականների իրավունքների պաշտպանության հարցեր
7-ից 8 անհայտ անձինք Վարդենիսում ծեծի են ենթարկել տան հյուրերին ու դիմել են փախուստի
Ռուսաստանը լքում է ԵԱՀԿ-ն. սա ուղերձ է նաև Հայաստանին՝ թիրախը լքել է պետք
Մենք շատ կառուցողական առաջարկներ ենք ուղարկել. Ադրբեջանն ի հայտ է բերում նոր խնդիրներ. Միրզոյան
ՀՀ ռեգիոնալիզացիայի միակ այլընտրանքը եվրաինտեգրումն է
Պուտինը թույլ է տվել զենք մատակարարել Հյուսիսային Կորեա
ԵԱՀԿ Մինսկի խմբի ճակատագիրը «աշխատանքային ճաշի» սեղանին
ՀՀ պաշտպանության նախարարը Լյուքսեմբուրգի խորհրդարանում քննարկել է բնագավառում համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցեր
Երևանի Աստղային պուրակը կանվանակոչվի «Նռան գույնը» ֆիլմի անունով
ՀՀ և Լյուքսեմբուրգի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր
Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին բեռնատարին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

ԱԺ նախագահի բազմիմաստ ակնարկը. ինչպե՞ս են անցնում Գաֆարովայի հետ հանդիպումները

Քցելու վտանգը միշտ կա, ասում է Հայաստանի ԱԺ նախագահը, խոսելով հայ-ադրբեջանական բանակցությանը Բաքվի վարքագծի մասին: Միաժամանակ նա ասում է, որ բանակցությանը Բաքուն կառուցողական է, իսկ հետո հնչող կոշտ եւ վերամբարձ, թելադրող դիրքի մասին հայտարարությունները ներքին սպառման համար են: Ալեն Սիմոնյանը բերում է իր եւ Ադրբեջանի խորհրդարանի խոսնակի հանդիպման օրինակը, ասելով, որ, երբ հանդիպում են, թվում է, թե երկար սպասված բարեկամական հանդիպում է:

Անշուշտ, ավելի կարեւոր կլիներ իմանալ, թե ինչ բովանդակություն ունի կոնկրետ այդ հանդիպումը, որը վերջին երկու ամսում արդեն երկրորդն էր խորհրդարանների նախագահների միջեւ:  Այն օրերս տեղի ունեցավ Ժնեւում, ինչպես մարտին տեղի էր ունեցել առաջինը՝ նույն քաղաքում: Այն, որ հանդիպումն անցել է շատ ջերմ մթնոլորտում, ԱԺ նախագահի խոսքից պարզ է: Բայց, ի՞նչ է քննարկվել, ի՞նչ օրակարգով են տեղի ունենում այդ հանդիպումները:

Մթնոլորտից ավելի կարեւոր է հենց դա, թեեւ մթնոլորտի կարեւորությունը ոչ ոք չի էլ կարող ժխտել: Բայց, կարեւորն իհարկե այն է, թե որն է խորհրդարանների նախագահների հանդիպման ձեւաչափի ֆունկցիոնալ նշանակությունը հայ-ադրբեջանական կարգավորման այսպես ասած բանակցային գործընթացում: Գրեթե անհավանական է, որ ձեւաչափը ունենա զուտ «դեկորատիվ» կամ «մարդասիրական» նշանակություն, որքան էլ թե Հայաստանի, թե Ադրբեջանի քաղաքական համակարգերում խորհրդարաններն իհարկե ավելի շատ գործադիր իշխանության դեկորներ են, քան իրապես օրենսդիր իշխանության ներկայացուցչական ինստիտուտներ, որտեղ հունցվում է այդ երկրների քաղաքականությունը:

Այդուհանդերձ, առավել եւս այդ հանգամանքը հաշվի առնելով, ի՞նչ իմաստ կա դրանց ներգրավման, եթե գործադիր իշխանությունները արդեն իսկ բանակցության, հարաբերման գործընթացում են մի քանի այլ թելերով: Ահա այդ հարցադրման պարագայում, ԱԺ նախագահի գնահատականը թերեւս հնչում է բավականին բազմիմաստ, երբ նա այլ համեմատության «առիթով» ազդարարում է, որ իր ադրբեջանցի գործընկերուհու հետ հանդիպումները կարծես թե «սպասված բարեկամական» լինեն: Արդյո՞ք Ալեն Սիմոնյանը ակնարկում է, որ այդ ձեւաչափով իրեն հաջողվում է այն, ինչ չի հաջողվում Երեւանի ու Բաքվի միջեւ հաղորդակցությանը Երեւանից ներգրավված այլ ձեւաչափերի «պատասխանատուներին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում