Sunday, 16 06 2024
Վարչապետը ծանոթացել է Կապանի մանկապարտեզներից մեկի վերակառուցման աշխատանքների ընթացքին
ՀՀ ԱԽ քարտուղարը և ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են երկկողմ համագործակցությունն անվտանգության ոլորտում
19:00
Թաիլանդում մեկնարկել է Սենատի ընտրությունների երկրորդ փուլը՝ ավելի քան 23 հազար թեկնածուների մասնակցությամբ
Պաղեստինի Կարմիր մահիկը Իսրայելին մեղադրել է իր աշխատակիցների ձերբակալման մեջ
Ալբերտ Լորիկյանն իր ծննդավայրում կահույքի յուրօրինակ տեսականի է արտադրում․ Կառավարության տեսանյութը
18:15
Ուկրաինայի վերաբերյալ համաժողովի կոմյունիկեին աջակցել են ֆորումին մասնակցած 91 երկրներից 80-ը
«Ճգնաժամի» սահմանադրության փոխարեն՝ «քաղաքական» համաձայնության սահմանադրություն
17:50
Լեհաստան-Հոլանդիա խաղից առաջ տղամարդը կացնով հարձակվել է երկրպագուների վրա
Խզմալյանի դեպքը առաջինը չէ. առաջ էլ կար կասկած, որ «Վրացական երազանքը» համագործակցում է ФСБ-ի հետ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ճակատենի բնակիչների հետ
Տիխանովսկայան կայցելի Հայաստան, եթե լինի պաշտոնական հրավեր
Ադրբեջանը ռուսական գազի եվրոպական «խլացուցիչ»
Երևանի բազմահարկ էլիտար շենքի բակում կայանված մեքենայի վրա հայտնաբերվել է ՌԴ վիրավոր քաղաքացի
Հողաշերտի փլվածք Գետափ-Մարտունի ավտոճանապարհին․ Փրկարար ծառայություն
16:15
Սեուլում հայտնել են, որ Հյուսիսային Կորեան, ենթադրաբար, 5 միլիոն հրետանային արկ է փոխանցել Ռուսաստանին
Ընդամենը 20 օր պահանջվեց երկաթուղու աշխատանքը վերականգնելու համար. պատգամավոր
15:45
Իրանն ու Շվեդիան գերիների փոխանակում են իրականացրել
Այս ձնաբծի բարձրությունը հասնում է մոտ 10մ-ի
15:15
Վրաստանի նախագահը հանդիպել է Վլադիմիր Զելենսկու հետ
Հայոց Հայրապետը շրջափակումն սկսելուց հետո Արցախ չի այցելել․ Աթանեսյան
Իսրայելական բանակը «մարտավարական դադար» է հայտարարել Գազայի հատվածում
Կանանց գումարտակի ժամկետային զինծառայողները որոշել են ընդունվել ռազմական ակադեմիա
Շինարարն իրականացրել է արձանագրված թերությունների շտկման աշխատանքները․ վարչապետ
Ռոստովի քննչական մեկուսարանի՝ պատանդ պահվող աշխատակիցներն ազատ են արձակվել
Ալիևը չի գնա բախման՝ զգուշանալով ԱՄՆ-ից. իմիտացիա է ստեղծում
Խցային անբավարար պայմաններ՝ Շենգավիթի, Կենտրոնի և Ավանի նստավայրերում․ ՄԻՊ մշտադիտարկումը
«Մի բան անենք, մի բան լինի» տրամաբանությամբ գործեցին. կամ պիտի բախումների գնային, կամ՝ տուն
Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի երթեւեկելի է
Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավոր նպատակը արյուն թափելն էր
Ճանապարհի երթեւեկությունը միակողմանի բացվել է

Իրանի նախկին արտգործնախարարը կարեւոր ակնարկ է արել

Իրանական Xaber գործակալությանը տված հարցազրույցում նախկին արտգործնախարար Զարիֆն Իրանի նախագահի մահվան մեղավոր է անվանել Ամերիկայի միացյլա նահանգներին, որ, չնայած ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշմանը, չի չեղարկել պատժամիջոցները՝ Իրանին զրկելով քաղաքացիական օդանավեր եւ ուղղաթիռներ, ինչպես նաեւ պահեստամասեր ձեռք բերելու հնարավորությունից: Տարբեր աղբյուրների տեղեկացվածությամբ՝ Իրանի նախագահին սպասարկել է Իրանում իսլամական հեղափոխությունից առաջ ձեռք բերկված ամերիկյան արտադրության ուղղաթիռ, որ ավելի քան 45 տարվա վաղեմության է:

Որքանո՞վ են հավաստի այդ տեղեկությունները, դժվար է ասել: Բայց պետք է ընդունել, որ աշխարհում ԱՄՆ-ից բացի ուղղաթիռ արտադրող այլ երկրներ էլ կան, եւ Իրանը կարող էր, ասենք, ձեռք բերել ռուսական արտադրության ուղղաթիռ: Բայց Իրանի արտաքին գործերի նախկին նախարարի հարցազրույցի ամենաուշագրավ ու, թերեւս, հասցեական դիտարկումն այն է, որ երկար տարիներ մտերիմ է եղել Ռեիսիի եւ Բադոլահիանի հետ: «Նրանք անկեղծ մարդիկ էին եւ, գուցե, դարձել են այդ անկեղծության զոհը»- ասել է նա՝ խորհրդանշելով, որ նրանք զոհվել են «իմամ Ռեզայի ծննդյան օրը»:

Ի՞նչ է դրանով նա ակնարկել՝ կարող են դատել կրոնագետները: Բայց որ նախկին արտգործնախարարը քաղաքական առումով Ռեիսիի եւ Աբդոլահիանի մահը փոխկապակցում եւ պայմանավորում է նրանց անկեղծությամբ, ակնհայտ է: Խոսքը ներքաղաքակա՞ն, թե արտաքին քաղաքակա՞ն անկեղծության մասին է: Ռեիսին եւ Աբդոլահիանը հավատ են ընծայել ներքին գործընկերների՞ն, թե՞՝ արտաքին որեւէ կենտրոնի կամ առանձին վերցրած երկրի: Նրանք ներքին «խարդավանքի զո՞հ են»:

Իրանի նախագահի ուղղաթիռը խորտակվել է Ադրբեջանի սահմանից օդ բարձրանալուց հետո: Ռեիսի-Ալիեւ հանդիպման մասին տեղեկություն տարածվել էր ավելի քան երկու ամիս առաջ: Բանակցությունների մասին առաջին տպավորությունները չափազանց դրական էին: Ադրբեջանում դիվանագիտական առաքելությունը նույն օրն ավարտող դեսպան Մուսավին նույնիսկ թույլ էր տվել գրառել, որ Իրան-Ադրբեջան հարաբերություններում «նոր դարաշրջան է սկսվում»: Ադրբեջանցի քաղաքագետ Շահինօղլուն գտնում է, որ ուղղաթիռի խորտակումը «տեւական ժամանակով մթագնելու է երկկողմ հարաբերությունները»:

Շատ էական է, որ Բաքվի մամուլը որոնողական աշխատանքներում կարեւորում է Թուրքիայի ներգրավվածությունը: Ըստ այդմ, Իրանի նախագահի խորտակված ուղղաթիռը «հայտնաբերել է թուրքական Բայրաքթար-Աքինչի ԱԹՍ-ն»: Հասկացվում է, որ Իրանի ղեկավարությունը Թուրքիայից է օժանդակություն խնդրել, թեեւ Թեհրանում հազիվ թե տեղյակ չեն, որ նույն կարգի ԱԹՍ նաեւ Ադրբեջանն ունի, որ աշխարհագրորեն ավելի մոտ է, քան՝ Թուրքիան:

Բոլորովին վերջերս Իրանի Գերագույն հոգեւոր առաջնորդն Իրաքի Քրդստանի ղեկավար Բարզանիին «խորհուրդ է տվել» տարածաշրջանային գործընկեր «միայն Թուրքիային չընտրել»: Այս համատեքստում Թեհրանն սկզբունքորեն պետք է ձեռնպահ մնար Ռեիսսի ուղղաթիռի որոնմանը թուրքական կողմին ներգրավելու նախաձեռնությունից, բայց տեղի է ունեցել ճիշտ հակառակը: Ռեիսին եւ Աբդոլահիանն անկեղծ են եղել, երբ հավատացել են Թուրքիայի վերաբերյալ Գերագույն հոգեւոր առաջնորդի հայտարարությա՞նը:

Ավելի քան արտառոց է նաեւ, որ, ինչպես տարբեր լրատվամիջոցներ են հաղորդում, բարձրաստիճան զոհերի «արյունը դեռ չսառած»՝ Թեհրանում ներքին խմորումներ են բացահայտվում թե նախագահի, թե հատկապես Գերագույն հոգեւոր առաջնորդի փոխանորդի հարցով: Գուցե դա՞ նկատի ունի նախկին արտգործնախարար Զարիֆը, երբ ասում է, որ Ռեիսին եւ Անդոլահիանը «դարձել են իրենց անկեղծության զոհը»: Ուժերի ի՞նչ նոր հարաբերակցություն է ձեւավորվելու իրանական իշխող վերնախավում: Հայաստանը պետք է կարողանա պահպանել հարաբերությունների գոնե հաջորդայնությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում