Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Մեսութ Օզիլը բաց կթողնի Գերմանիայի հավաքականի` Անգլիայի և Իտալիայի ընտրանիների դեմ հանդիպումները: Ազգային թիմի կազմում չեն կարող հանդես գալ նաև Պյեր Մերտեզակերն ու Միրոսլավ Քլոզեն, ովքեր նույնպես առողջական խնդիրներ ունեն: Այդ մասին է հայտնում ESPN-ը:
Ավելի վաղ ենթադրվում էր, որ ֆուտբոլիստները հինգշաբթի կմարզվեն Յոահիմ Լյովի թիմի հետ:
Հիշեցնենք` նոյեմբերի 15-ին Գերմանիայի հավաքականը Միլանում խաղալու է Իտալիայի ընտրանու դեմ, իսկ նոյեմբերի 19-ին` Լոնդոնում` Անգլիայի ազգային թիմի դեմ:








































