2017 թվականին միջազգային մրցումներում հայ մարզիկներն ընդհանուր առմամբ նվաճել են 201 մեդալ: 2016 թվականին մեր մարզիկները նվաճել էին 170 մեդալ:
«2017 թվականին նախատեսել էինք ավելի շատ մեդալներ ունենալ, բայց ծանրամարտի աշխարհի առաջնությանը մեր հավաքականի որակազրկման պատճառով ունեցանք այս արդյունք»,- ամփոփելով 2017 թվականը ասաց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը: