Հայասատանի ազգային հավաքականը հերթական փառահեղ պարտությունը կրեց: Այս անգամ Երևանում 1:4 հաշվով զիջելով Դանիային: Խաղի հիմնական մասում դանիացիք պարզապես չլում էին մեր ֆուտբոլիստներին՝ նվաստացնելով վերջիններիս: Խաղի վերջում՝ արևելյան տրիբունայում, երկրպագուները վանկարկում էին «Նեմե՛ց, հեռացի՛ր»՝ պահանջելով ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը: