Monday, 13 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Show must not go on. Ռուբեն Հայրապետյանը մեծահոգաբար զիջեց

Կապանի «Գանձասարը» կշարունակի մասնակցել ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը. ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը որոշեց պայմանական պատիժ սահմանել Կապանի ակումբի համար:

Հիշեցնենք, որ ՀՖՖ կարգապահական կոմիտեն «Փյունիկ»-ի հետ խաղից հետո որոշել էր, որ «Գանձասար»-ը 5 հանդիպում պետք է անցկացներ առանց հանդիսականների։ Որին հետևել էր «Գանձասար» Ֆ/Ա-ի նախագահ, ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի հայտարարությունը, թե թիմը դուրս է կգա առաջնությունից, եթե ՀՖՖ-ն չվերանայի որոշումը։ Նշենք, որ խաղադաշտ էր նետվել մի պոլիէթիլենային շիշ ու երկրպագուները դժգոհ լինելով մրցավարների գործողություններից` հայհոյել էին վերջիններին։

Ռուբեն Հայրապետյանի խոսքով` չի կարելի հայհոյել խաղադաշտում. հետո տեսագրությունները նայում են։ «Ես ուզում եմ բոլոր խաղերը եթեր տալ։ Բա որ Կապանում լինի, ո՞նց ենք անելու: Մրցավար եմ նշանակում, Կապան չեն գալիս»,- ասաց ՀՖՖ նախագահը։ «Սխալ դատող մրցավարները պատժվում են, դրա համար կարգ կա։ Ես թույլ չեմ տա որևէ մեկին «սամասուդ» անել»,- ասաց նա՝ հավելելով, որ ինքը «շանտաժներից» չի վախենում։ Կապանցի երկրպագուները առաջարկեցին կին մրցավարներ ուղարկել Կապան, իսկ քաղաքապետ Արթուր Աթայանը ՀՖՖ-ի այդ քայլը «դաժան որոշում» համարեց։ Երկրպագուներից մեկն էլ առաջարկեց մարզադաշտ գնալ կանանց հետ, որպեսզի նման բան չկրկնվի։

Վատ սցենարով հեռուստասերիալի վերջին սերիա հիշեցնող այս հանդիպումն ավարտվեց Ռուբեն Հայրապետյանի հուզիչ խոսքով.

«Ճիշտն ասած, ճանապարհին գալիս մտածում էի ու արդեն վճռել էի, որ մեկ խաղից զրկեմ հանդիսականներին, սակայն հիմա հայտարարում եմ՝ փոխում եմ նախկին որոշումս և «Գանձասար»-ին պայմանական պատիժ եմ տալիս: Այսինքն անկարգությունը կրկնվելու դեպքում 5 խաղ թիմը կանցկացնի առանց երկրպագուների»:

Բնականաբար, ՀՖՖ նախագահի խոսքին հաջորդեց երկրպագուների բուռն օվացիան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում