«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին խաղացող Նանին մտաբերել է Ալեքս Ֆերգյուսոնի հետ «կարմիր սատանաներ»-ի թիմում իր աշխատած տարիները:
«Անշուշտ, Ֆերգյուսոնը մեծագույն մարզիչ է: Ոչ միայն այն պատճառով, որ նա բազմաթիվ տիտղոսներ է նվաճել: Նա աշխատանքի յուրահատուկ մեթոդներ ունի, շփման հետաքրքիր ձև՝ խաղացողների հետ:
Ֆերգյուսոնը մոտիվացված էր և, միաժամանակ, ուժեղ, եթե դա հարկավոր էր: Շատ ուրախ եմ լինել Ֆերգյուսոնի հետ կապված պատմության մի մասը և երջանիկ եմ, որ նա եղել է իմ կյանքում: Միշտ կհիշեմ Ֆերգյուսոնին»,- Sky Sports-ը մեջբերում է Նանիի խոսքերը:









































