Պաղեստինցի 10-ամյա տաղանդ Ռաշեդ Ալ Հայավին միացել է Թուրինի «Յուվենտուս»-ի ֆուտբոլային համակարգին:
Թուրինյան ակումբի սկաուտները դիտել են տղայի խաղի տեսանյութն ու բացահայտել նրա տաղանդը:
Ալ Հայավին արդեն ուսումնասիրել է թուրինյան ակումբի մարզադաշտը և միացել «Յուվենտուս»-ի U-10 թիմին, որի կազմում շուտով կսկսի ելույթ ունենալ: