«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է Անգլիական լիգայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի «Սուոնսի Սիթի»-ի դեմ խաղում պաշտպան Վենսան Կոմպանիի ստացած վնասվածքը:
Բելգիացի ֆուտբոլիստը վնասվածք է ստացել խաղի վերջնամասում և ստիպված է եղել լքել խաղադաշտը, իսկ «քաղաքայիններ»-ը շարունակել են խաղալ 10 ֆուտբոլիստով, քանի որ այդ պահին բոլոր փոխարինումներն արդեն կատարված են եղել:
«Բժիշկները հետազոտություն են կատարում: Հուսով եմ` Կոմպանիի վնասվածքը լուրջ չէ: Նա վաղուց չէր խաղացել, բայց չնայած դրան, հիանալի անցկացրեց «Սուոնսի Սիթի»-ի դեմ հանդիպումը: Ես չեմ տեսել այն դրվագը, երբ Կոմպանին վնասվածք է ստացել: Դա տեղի է ունեցել բաց թողնված գոլից հետո: Վենսանը չկարողացավ շարունակել խաղը»,- Manchester Evening News-ը մեջբերում է Գվարդիոլայի խոսքերը:
Հիշեցնենք` Անգլիայի առաջնության նախորդ մրցաշրջանում 30-ամյա Կոմպանին մասնակցել է ընդամենը 14 խաղի:









































