«Մանչեսթեր Սիթի»-ն մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել «Շալկե»-ի հարձակվող Լերոյ Սանեի տրանսֆերը:
Տեղեկությունների համաձայն` գերմանացի հարձակվողը «քաղաքայիններ»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի տրանսֆերային գլխավոր նպատակն է: Անգլիական ակումբը պատրաստ է 40 մլն ֆունտ վճարել 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց:
Հավելենք, որ Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանում Սանեն մասնակցել է 33 հանդիպումների` դառնալով 8 գոլի հեղինակ:









































