Իսպանիայի քրեական օրենսգրքի համաձայն` «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիին և նրա հորը 2-6 տարվա ազատազրկում է սպառնում` հարկերից խուսափելու համար:
Այն անձը, ով խուսափել է ավելի քան 20 հազար եվրո հարկից, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի: Նշենք, որ ելնելով չվճարված հարկերի գումարի չափից օրենքի խախտման համար 2-6 տարվա ազատազրկում է սպառնում:
Օրենքի համաձայն` Իսպանիայի հարկային ոստիկանությունը կարող է ուսումնասիրել նման գործերն առանց դատարանի որոշման:








































