«Բարսելոնա»-ի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն թիմի երկրպագուներին կոչ է արել լավատես լինել:
«Մենք պետք է հանգստություն պահպանենք: Այդպիսին է ֆուտբոլը: Դու կարող ես հաղթել, կարող ես նաև պարտվել: Բայց միշտ վերադառնալու հնարավորություն ունես:
«Բարսելոնա»-ի երկրպագուներին կոչ եմ անում լավատես լինել: Դեռ երկու տիտղոս կարող ենք նվաճել: Երկրպագուներին խնդրում եմ շարունակել աջակցել թիմին:
Երկու մրցաշարերում հաղթանակը հիանալի նվաճում կլինի»,- AS-ը մեջբերում է Բարտոմեուի խոսքերը:








































