«Տոտենհեմ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլն իր կարծիքն է հայտնել Ալեքս Ֆերգյուսոնի հրաժարականի մասին: Հիշեցնենք, որ 71-ամյա շոտլանդացի մասնագետը հեռացել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից` 26 տարի թիմը գլխավորելուց հետո:
«Եթե անկեղծ լինեմ, այդ ամենը շատ անսպասելի էր: Կարծում եմ` Ֆերգյուսոնը լավագույն մարզիչն է համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ:
Նրա հեռանալը մեծ կորուստ է ոչ միայն «Մանչեսթեր Յունայթեդ»-ի, այլ ամբողջ աշխարհի համար: Ինձ համար արտասովոր կլինի տեսնել «Օլդ Թրաֆորդ»-ն առանց Ֆերգյուսոնի»,- ասել է Բեյլը:








































