Շարունակվում է թենիսի Ավստրալիայի 2016թ․ բաց առաջնությունը։
Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը դուրս է եկել 3-րդ շրջան՝ 6:3, 7:5, 6:1 հաշվով առավելության հասնելով ուկրաինացի Ալեքսանդր Դոլգոպոլովի նկատմամբ։
Երրորդ շրջանում Ֆեդերերը կհանդիպի Մարկո Տրունգելիտի – Գրիգոր Դիմիտրով մրցավեճի հաղթողի հետ։