«Գոլդեն Սթեյթ» բասկետբոլային ակումբի խաղարկող-պաշտպան Ստեֆեն Կարին «The Associated Press» լրատվական գործակալության կողմից ճանաչվել է տարվա լավագույն մարզիկ:
Կարին դարձավ 85 տարիների ընթացքում չորրորդ պրոֆեսիոնալ բասկետբոլիստը, ով արժանանում է այս մրցանակին: Ավելի վաղ այս մրցանակին արժանացել են Լերի Բերդը, Մայքլ Ջորդանն ու Լեբրոն Ջեյմսը:
Նշենք, որ Կարին «Ուորիորզ»-ի հետ 2015 թվականին նվաճեց չեմպիոնական տիտղոսն առաջին անգամ 40 տարվա ընթացքում, իսկ Ստեֆենը ճանաչվեց բասկետբոլի ազգային ասոցիացիայի կանոնավոր առաջնության ամենաարժեքավոր բասկետբոլիստը:
Նշենք, որ լրատվական գործակալությունը քվեարկությունն անցկացնում է խմբագրության շրջանակում: