Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանի վիրահատությունը քիչ առաջ ավարտվել է. այդ մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի մամլո խոսնակ Շուշան Հունանյանը: Նրա փոխանցմամբ, վիրահատությունը լավ է անցել: Այժմ Նազիկ Ավդալյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Հիշեցնենք, որ ծանրամարտի աշխարհի չեմպիոն, 25-ամյա Նազիկ Ավդալյանը ավտովթարի էր ենթարկվել Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի Ջաջուռ գյուղի հատվածում: Նրան Գյումրիից տեղափոխել էին Երևանի «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ հետազոտելուց հետո տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Արդյո՞ք ստացած վնասվածքը Նազիկի մարզական կարիերայի վրա կազդի, թե ոչ` բժիշկները կկարողանան պատասխանել ավելի ուշ: