Չեմպիոնների լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության խմբային փուլի շրջանակներում Թուրինի «Յուվենտուս»-ը երեկ հաշվի նվազագույն տարբերությամբ առավելության է հասել «Մանչեսթեր Սիթի»-ի նկատմամբ։
Հյուրերի առանցքային խաղացող Պոլ Պոգբան մրցաշրջանի անհաջող մեկնարկից հետո աստիճանաբար վերադառնում է նախորդ մրցաշրջանի ֆանտաստիկ մարզավիճակին։
Պոգբան վերոգրյալ խաղում ցուցադրել է իր անզուգական տեխնիկան։ Տպավորիչ էր հատկապես նրա փոխանցումը Պաոլո Դիբալային, որից հետո հարձակվողը նպաստավոր դիրքում հայտնվեց և կարող էր գրավել մրցակցի դարպասը։