Անգլիական «Քրիսթալ Փելես»-ի պաշտպան Մարտին Քելին հերքել է տեղեկությունն այն մասին, թե ինքը Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ օգնել է տուժածներին: Այս մասին ֆուտբոլիստը գրել է թվիթերի իր էջում:
«Ես տեսել եմ ահաբեկվածներին օգնություն ցուցաբերած այն տղայի լուսանկարը, ով ինձ շատ է նման: Սակայն դա ես չեմ»,- մասնավորապես գրել է ֆուտբոլիստը:
Ավելի վաղ ֆուտբոլիստը թվիթերի իր էջում Փարիզի լուսանկար էր տեղադրել՝ հայտնելով իր աջակցությունն ահաբեկվածներին: Հետո թվիթերում մի տղայի լուսանկար էր հայտնվել, ով օգնություն էր ցուցաբերել տուժած քաղաքացիներին: Այդ տղան չափազանց նման էր Քելիին:
Ավելի ուշ «Քրիսթալ Փելես»-ի ներկայացուցիչները կապ էին հաստատել ֆուտբոլիստի հետ՝ իմանալու համար, թե ինչպես է Մարտին Քելին, որից հետո իրենց պաշտոնական թվիթերի միջոցով հայտարարություն էին տարածել, որ Քելիի հետ ամեն ինչ կարգին է:








































