Ռուսաստանի Պրեմյեր լիգայի 13-րդ տուրի շրջանակում «Ուրալ»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Ամկար»-ին:
Տանտերերը կարողացան վստահ հաղթանակ տանել հյուրերի նկատմամբ: Խաղն ավարտվեց 3:1 հաշվով: «Ուրալ»-ի կազմում 11-մետրանոց հարվածից գոլի հեղինակ դարձավ Էդգար Մանուչարյանը: Ինչ վերաբերում է «Ամկար»-ում հանդես եկող Ռոբերտ Արզումանյանին, ապա նա հայտավորված չէր խաղին:
Ռուսաստանի Պրեմյեր լիգա. 13-րդ տուր. «Ուրալ» – «Ամկար»՝ 3:1
Գոլերը՝ 6´ Ֆոնտանելո(1:0), 61´ Սալուգին(1:1), 65´ Սապետա(2:1), 90+3´ Էդգար Մանուչարյան(3:1, 11-մետրանոց):