Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն վստահ է, որ ՖԻՖԱ-ի վարկածով 2012 թվականի լավագույն մարզչի կոչման համար քվեարկությունը կեղծված է:
Հիշեցնենք, որ Մոուրինյոն չներկայացավ «Ոսկե գնդակ»-ի մրցանակաբաշխության պաշտոնական արարողությանը: Այժմ մասնագետը բացատրում է իր բացակայության պատճառները:
«Չեմ ափսոսում, որ բաց եմ թողել ՖԻՖԱ-ի կազմակերպած գալա-երեկոն, որի ընթացքում հրապարակեցին տարվա լավագույն մարզչի անունը: Արդյունքների հրապարակումից հետո մարդիկ զանգահարում էին ինձ և ասում, որ քվեարկել են իմ օգտին: Սակայն նրանց ձայները գրանցվել են այլ թեկնածուի օգտին»,-հայտարարել է Մոուրինյոն:








































