Մադրիդի «Ռեալ»-ի և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն բնակարան է գնել Նյու Յորքում, հաղորդում է New York Post-ը:
Ըստ աղբյուրի` 30-ամյա պորտուգալացին իր նոր բնակարանը գնել է 18,5 մլն դոլար է վճարել Տրամպ-թաուեր երկնաքերում գտնվող 233 մետր քառակուսի տարածք ունեցող բնակարանի համար:
Նշվում է, որ ապագայում Ռոնալդուն պետք է տեղափոխվի Ամերիկա և հանդես գա «Նյու Յորք Ռեդ Բուլս»-ում կամ «Նյու Յորք Սիթի»-ում:








































