Մադրիդի «Ատլետիկո»-ի կիսապաշտպան Արդա Թուրանը մտադիր է կարիերան շարունակել Անգլիայում, վստահեցնում է իսպանական AS-ը: Թուրք ֆուտբոլիստն առաջարկ չի ստացել կատալոնական «Բարսելոնա»-ից:
Բացի այդ, Թուրանի ներկայացուցիչները հանդիպել են «Ատլետիկո»-ի ղեկավարությանը և հաստատել, որ իրենց հաճախորդի ապագայի մասին վերջնական որոշում կկայացնեն մինչև հուլիսի 8-ը:
Հաղորդվում է, որ Թուրանը համաձայնության է հասել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ, սակայն սպասում է «Չելսի»-ի առաջարկին:
Հիշեցնենք, որ թուրք կիսապաշտպանը 2014/15 թթ. մրցաշրջանում անցկացրել է 32 հանդիպում, դարձել 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: