Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունին կմասնակցի Անգլիայի Պրեմիեր լիգայի վերջին տուրի` «Հալ Սիթի»-ի դեմ հանդիպմանը, տեղեկացնում է «կարմիր սատանաներ»-ի պաշտոնական կայքը:
«Ռունին պատրաստ է «Հալ Սիթի»-ի դեմ հանդիպմանը: Նա թիմի ավագն է, և պետք է մասնակցի ընթացիկ առաջնության վերջին տուրին»,- հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ավագը բաց էր թողել 37-րդ տուրի` «Արսենալ»-ի (1:1) դեմ հանդիպումը: