Իտալական «Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանին ակնարկել է, որ Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կարող է վերադառնալ հայրենիք, տեղեկացնում է Sport Mediaset-ը:
«Մեր նախկին գլխավոր մարզիչները «Միլան»-ում միշտ էլ կարող են զգալ ինչպես տանը: Էմերին «Սևիլյա»-ի գլխավոր մարզիչն է, ես խոսում եմ մեր նախկին մարզիչների մասին»,- հայտարարել է Գալիանին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ թիմի գլխավոր մարզիչ Պիպո Ինձագին կհեռացվի իր զբաղեցրած պաշտոնից:








































