Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի շրջանակներում տեղի ունեցավ մանչեսթերյան դերբին:
Հանդիպումն ավարտվեց «կարմիր սատանաներ»-ի հաղթանակով (4:2):
«Քաղաքաբնակներ»-ի կազմում դուբլի հեղինակ դարձավ արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն:
Այսպիսով, «Մանչեսթեր Յունայթեդ»-ը 65 միավորով երրորդ հորիզոնականում է, իսկ «Մանչեսթեր Սիթի»-ն 61 միավորով` չորրորդ հորիզոնականում:
«Մանչեսթեր Յունայթեդ»-«Մանչեսթեր Սիթի»` 4:2
0:1 Ագուերո (8՛), 1:1 Յանգ (14՛), 2:1 Ֆելաինի (27՛), 3:1 Մատա (67՛), 4:1 Սմոլինգ (73՛), 4:2 Ագուերո 89՛)








































