Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Ալվարո Մորատան հերթական անգամ հայտարարել է, որ չի պատրաստվում Մադրիդի «Ռեալ» վերադառնալ:
««Յուվենտուս»-ը չեմպիոնների ընտանիք է, իսկ «Ռեալ»-ն ինձ չի հետաքրքրում: Թուրինյան ակումբի կազմում չկա մի ֆուտբոլիստ, ով ավելի կարևոր լինի մյուսներից: Անգամ նրանք, ովքեր աշխարհի չեմպիոններ են եղել և ֆուտբոլի կենդանի լեգենդներ են: Ինձ տպավորում է այն, որ բոլորն ինձ օգնում են, ձեռք են մեկնում: Դա արտասովոր երևույթ է գրանդի համար, և դրանում է կայանում «Յուվենտուս»-ի հզորությունը»,- Tuttosport-ը մեջբերում է Մորատայի խոսքերը:
Հիշեցնենք` Մորատան «Ռեալ»-ի սան է և համալրել է «Յուվենտուս»-ի կազմն ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ:








































