Իսպանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Մադրիդի «Ռեալ»-ի ու Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն միացել է թիմին ու մարզվել է ընդհանուր խմբի հետ:
Ֆուտբոլիստն աճուկի վնասվածք էր ստացել «Գրանադա»-ի դեմ խաղին, որի պատճառով չի մասնակցել «Սևիլիա»-ի հետ կայացած հանդիպմանը:
Ակնկալվում է, որ Ալոնսոն կկարողանա մասնակցել «Յունայթեդ»-ի դեմ խաղին:








































