Մադրիդի «Ատլետիկո»-ի պաշտպան Խուանֆրանը պատասխանել է Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսի հայտարարությանը, ըստ որի` «սերուցքայիններ»-ն «Աստծո թիմ» են, տեղեկացնում է Inside Spanish Football-ը:
– Եթե «Ռեալ»-ն Աստծո թիմն է, ապա «Ատլետիկո»-ն համեստ, մեծ սիրտ ունեցող և աշխատասեր մարդկանց ակումբ է: Չգիտեմ, թե Աստված ինչպես է վերաբերվում նման մարդկանց,- հայտարարել է Խուանֆրանը: