ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվում է շախմատի մրցաշարը: Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը երկրորդ մրցավեճում առավելության հասավ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու Նակամուրայի նկատմամբ:
Պարտիան ավարտվեց 50-րդ քայլում: Արոնյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով: Դիմակայության ընդհանուր հաշիվն է 1:1:
Հիշեցնենք, որ Սենթ Լուիսի մրցաշարը մեկնարկել է նոյեմբերի 21-ին և ավարտվելու է նոյեմբերի 25-ին: Գրոսմայստերներն անցկացնելու են 4 դասական և 16 կայծակնային պարտիաներ: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար դոլար:








































