Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Էդեն Ազարը հայտարարել է, որ չի պատրաստվում տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», հաղորդում է ESPN-ը:
«Ես մի քանի տարի առաջ ընտրեցի «Չելսի»-ն և հասկացա, որ չեմ սխալվել: Այստեղ ես երջանիկ եմ: Ուշադրությունս սևեռված է «Չելսի»-ի վրա և ես չեմ պատրաստվում տեղափոխվել այլ ակումբ:
Երբեք չեմ ասել, որ իմ երազանքը Մադրիդի «Ռեալ»-ում հանդես գալն է: «Չելսի»-ն միակ ակումբն է, որի մասին ես երազել եմ»,- հայտարարել է Էդեն Ազարը:








































