Կոլումբիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը, ով 80 մլն եվրոյի դիմաց «Մոնակո»-ից տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ», հուսով է, որ Ռադամել Ֆալկաոն ևս ֆրանսիական ակումբից կտեղափոխվի «Ռեալ»:
«Երջանիկ եմ, քանի որ «Ռեալ» տեղափոխությունից հետո երազանքս իրականություն է դարձել: Հուսով եմ՝ ամեն ինչ լավ կլինի: «Ռեալ»-ին երկրպագել եմ մանկուց, երբ թիմում հանդես էին գալիս Զիդանը, Բեքհեմը, Ռոնալդոն: Հավանում էի հատկապես Զիդանի խաղը: Նա իմ կուռքն էր, հիանում էի նրա խաղով:
Ինչ վերաբերում է Ֆալկաոյին, հուսով եմ, որ նա «Ռեալ» կտեղափոխվի: Նրա հետ նույն թիմում հանդես եմ եկել 4 մրցաշրջան: Նա ուժեղ բնավորություն ունի և միշտ ձգտում է հաղթել»,- հայտարարել է Ռոդրիգեսը:








































