Telecom Cup մրցաշարի կիսաեզրափակչի շրջանակներում Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ի նկատմամբ առավելության հասնելուց հետո Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտնել է, որ գոհ է արդյունքից: Նա նշել է նաև թիմի նորեկ, հարձակվող Ռոբերտ Լևանդոսվկիի խաղը, ով գոլերից մեկի հեղինակն է դարձել:
«Մենք խաղում էինք Բունդեսլիգայի լավագույն թիմերից մեկի դեմ: Ես շատ գոհ եմ սաներիս ցուցադրած խաղից:
Ինչ վերաբերում է Լևանդովսկիին, ապա նա օժտված է անհրաժեշտ բոլոր հատկանիշներով` արագավազ է, հեշտությամբ է տիրում գնդակին: Նա յուրօրինակ ֆուտբոլիստ է»,- «Բավարիա»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Գվարդիոլայի խոսքերը:








































