Լոնդոնի «Արսենալ»-ի հարձակման առաջատար Ռոբին վան Պերսին կարծում է, որ իր թիմը Անգլիայի առաջնության չեմպիոնության համար պայքարում առավելություն ունի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նկատմամբ:
«Մեզ համար իհարկե ցավալի էր, որ «Արսենալ»-ը երեք շաբաթում զրկվեց 3 տարբեր մրցաշարերում մրցելույթները շարունակելու հնարավորությունից, սակայն մեր գլխավոր նպատակը Անգլիայի առաջնությունում հաղթելն է: «Արսենալ»-ը «Մանչեսթեր Յունայթեդ»-ից հետ է մնում ընդամենը 5 միավորով և մեկ հանդիպում պակաս է անցկացրել: Այնպես որ, կորցրած միավորներով մենք ընդամենը 2 միավորով ենք զիջում մրցակցին:
Հաշվի առնելով այն փաստը, որ մենք բոլոր ուժերը կենտրոնացրել ենք առաջնության վրա` կարծում եմ, որ մենք առավելություն ունենք «Յունայթեդ»-ի նկատմամբ»: