Բրազիլիայի ազգային հավաքականի և «Սանթոս»-ի առաջատար Նեյմարի տրանսֆերի շուրջ խոսակցությունները շարունակվում են:
Նեյմարի ծառայություններով հետաքրքրվում են եվրոպական մի շարք գրանդ ակումբներ` մասնավորապես կատալոնական «Բարսելոնա»-ն: Այդ իսկ պատճառով ֆուտբոլիստի հետ հանդիպման ժամանակ լրագրողներին հետաքրքրել է` սովորու՞մ է արդյոք Նեյմարը կատալոներեն.
«Ցանկանում եմ տիրապետել իսպաներեն և անգլերեն լեզուների, սակայն ժամանակի սուղության պատճառով չեմ կարողանում սկսել պարապմունքները»,- պատասխանեց բրազիլացին:








































