BBC-ի հավաստմամբ` «Ֆերարի»-ն մոտ ժամանակներս կարող է երկարաձգել բրազիլացի Ֆելիպե Մասայի հետ կնքած պայմանագրի ժամկետը մինչև 2013 թվականի մրցաշրջանի ավարտը:
Ըստ տեղեկատվության` «Ֆերարի»-ն մինչև Ճապոնիայի գրան պրիի մեկնարկը մտադրություն էր հայտնել թիմում պահպանել բրազիլացի ավտոարշավորդին, եթե վերջինս կարողանա լավ հանդես գալ «Սուզուկա»-ում, և Մասան կատարեց այդ նախապայմանը:
Չնայած այն հանգամանքին, որ Ֆելիպեն մեկնարկեց 10-րդ դիրքից, նա կարողացավ եզրագիծը հատել երկրորդ արդյուքնով:
Սպասվում է, որ «Ֆերարի»ն նոր պայմանագրի կնքման մասին կհայտարարի մինչև Կորեայի գրան պրիի մեկնարկը, որը կտրվի հոկտեմբերի 14-ին: