Գորիսում ավարտված Հայաստանի 73-րդ առաջնության 1-ին խմբի մրցաշարում միջազգային վարպետ Հովիկ Հայրապետյանը եւ ՖԻԴԵ-ի վարպետ Ռոբերտ Աղասարյանը 13 հնարավորից վաստակեցին 9-ական միավոր եւ բաժանեցին 1-2-րդ տեղերը:
Գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը 8 միավորով գրավեց 3-րդ տեղը: Այս երեք շախմատիստները իրավունք ստացան մասնակցելու բարձրագույն խմբի մրցաշարին: Այդ մասին տեղեկացնում է Armchess.am-ը:








































