Իսպանական լրատվամիջոցները հայտնում են, որ Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Խավի Մարտինեսը Բիլբաոյի «Աթլետիկ»-ի երկրպագուներին կոչ է արել փոխել վերաբերմունքը թիմի հարձակվող Ֆերնանդո Լիորենտեի նկատմամբ:
Բանն այն է, որ ակումբի երկրպագուները դժգոհ են Լիորենտեի` իր ֆուտբոլային ապագայի վերաբերյալ ունեցած դիրքորոշման պատճառով: Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը չի բացառում, որ կարող է շարունակել կարիերան այլ ակումբում, ինչը բացարձակապես դուր չի գալիս «Աթլետիկ»-ի երկրպագուներին:
«Ես ցանկանում եմ, որ մարդիկ փոխեն իրենց վերաբերմունքը Լիորենտեի նկատմամբ: Ֆերնանդոն միշտ նվիրված է եղել ակումբին: Եթե երկրպագուներն իմանային, թե ինչպես է նա սիրում «Աթլետիկ»-ը, կհասկանային, որ պետք է աջակցեն նրան: Վստահ եմ, որ Լիորենտեն հիանալի մրցաշրջան կանցկացնի»,- հայտարարել է Մարտինեսը:








































