ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը գովեստի խոսքեր է հասցեագրել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Անխել Մարիա Վիլյարին: Այդ մասին է հայտնում իսպանական մամուլը:
Վերջերս բազմաթիվ լուրեր են շրջանառվում, որ ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին կարող է զբաղեցնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնը` երբ Բլատերը լքի այն: Իսկ Վիլյարին տեսնում են ՈւԵՖԱ-ի նախագահի պաշտոնում:
«Քննարկել եմ Վիլյարի հետ այդ թեման: ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում շատերը տեսնում են Պլատինիին, սակայն ես ասել եմ Վիլյարին, որ ինքը պետք է զբաղեցնի այն` երբ ես կլքեմ կազմակերպությունը: Վիլյարը նվիրված է ֆուտբոլին և ապրում է այդ մարզաձևով: Ժամանակին նա լավ ֆուտբոլիստ էր: Վիլյարն իմ լավ բարեկամն է և գաղափարակիցը»,- հայտարարել է Բլատերը:








































