Ձախ եզրային պաշտպան Սաշա Պապաչը, ում` «Ռեյնջերս»-ի հետ կնքած պայմանագրի ժամկետը լրացել է ընթացիկ ամռանը, որոշում է կայացրել ավարտել իր մարզական կարիերան:
«Երկար մտորումներից հետո ես որոշեցի ավարտել իմ ելույթները: Առողջական խնդիրների պատճառով ես այլևս չեմ համապատասխանում ժամանակակից ֆուտբոլի պահանջներին:
Ես հաջողություն եմ մաղթում իմ նախկին ակումբներին, ինչպես նաև ազգային հավաքականին, որը հնարավորություն ունի հաղթահարել 2014 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլը»,- հայտարարել է 32-ամյա բոսնիացին Dnevni list-ին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ Պապաչն իր մարզական կարիերայի ընթացքում հանդես է եկել «Շիրոկա Բրիեգ»-ի, «Կարնտեն»-ի, «Աուստրիա»-ի և «Ռեյնջերս»-ի կազմում:








































