Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, ով մեկնել է Իսպանիա և «Կուբան»-ի ուսումնամարզական հավաքի ժամանակ հետևում է Մարկոս Պիզելլիի գործողություններին, Sportbox-ին տված հարցազրույցում նշեց.
«Ես եկել եմ «Կուբան»-ի հավաքին սովորելու համար: Նույնիսկ Ֆաբիո Կապելլոն, ով 70 տարեկան է, շարունակում է սովորել: Ընտրեցի Դան Պետրեսկուին, քանի որ նրան կարելի է համարել Եվրոպայի լավագույն մասնագետներից մեկը:
Մարկոսի` Ռուսաստանի առաջնություն տեղափոխությունը նրա կարիերայում առաջընթաց է: Նա արագ, տեխնիկապես լավ պատրաստված ֆուտբոլիստ է, ով հիանալի է տեսնում խաղադաշտը, մեծ ծավալի աշխատանք է կատարում խաղերի ժամանակ և մեծ օգուտ է տալիս իր թիմերին»:
Մինասյանը խոսեց նաև «Եվրո-2012»-ի վիճակահանության և 2014 թվականի Մունդիալի ընտրական փուլի մասին.
«Բոլորը հասկանում են, որ բախտը ժպտացել է ձեր հավաքականին, բայց ուրախանալու համար վաղ է, քանի որ թիմը դեռ պետք է հասնի անհրաժեշտ արդյունքի:
Վերջին հաջողություններից հետո Հայաստանում ազգային հավաքականից սպասում են միայն հաղթանակներ: Այդպիսին է հայի բնավորությունը. կա´մ ամեն ինչ, կա´մ ոչինչ»: