Monday, 13 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

ՈՒԵՖԱ-ի պատասխանը Ռուբեն Հայրապետյանին. դավադրության ևս մեկ ապացույց

Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակեց ՈՒԵՖԱ-ի որոշումը Գյումրիի «Շիրակի»՝ պայմանավորված հանդիպում անցկացնելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ պայմանավորված հանդիպում անցկացնելու համար ՀՖՖ Կարգապահական կոմիտեն որոշում էր կայացրել Հայաստանի բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում «Շիրակից» վաստակած միավորներից չեղարկել 12-ը, թիմի մարզիչ Արարատ Հարությունյանին ցմահ որակազրկել, ինչպես նաև ակումբին տուգանել նվազագույն աշխատավարձի յոթհազարապատիկի չափով, այսինքն՝ 7 միլիոն դրամով: Գյումրիի «Շիրակը» ՀՖՖ-ի կողմից զրկվել էր Հայաստանի չեմպիոնի կոչումից, որից հետո ակումբը որոշում էր կայացրել լքել Հայաստանի առաջնությունը: «Շիրակը» Բարձրագույն խումբ կվերադառնա միայն ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի պաշտոնից հեռանալու դեպքում:

Նշենք, որ Ռուբեն Հայրապետյանի և նրա ՀՖՖ-ի որոշմամբ՝ «Շիրակը» Բարձրագույն խմբում զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը, ինչը իրավունք էր տվել մասնակցելու Եվրոպա լիգայի խաղարկությանը: ««Շիրակը» հրաժարվում է մասնակցել Եվրոպա լիգային: ՈՒԵՖԱ-ն Եվրոպա լիգային մասնակցելու համար ակումբին 200 հազար եվրոյից ավելի գումար է վճարում, մենք հրաժարվում ենք նաև այդ գումարից: Բոլոր ֆուտբոլիստները կստանան իրենց պարգևավճարները Եվրոպա լիգային մասնակցելու համար, բայց մենք չենք խաղա»,- հայտարարել էր «Շիրակ» ակումբի նախագահ Արման Սահակյանը:

Եվ ահա ՈՒԵՖԱ-ի՝ «Շիրակի» վերաբերյալ պաշոնական զեկույցի մեջ մասնավորապես ասված է. «Որոշման համաձայն (30-32-րդ կետեր)՝ ՈՒԵՖԱ-ի Բողոքարկման մարմինը գործում առկա ապացույցների հիման վրա հաստատված է համարել, որ «Շիրակ» ՖԱ-ն իր պաշտոնյայի միջոցով ներգրավված է եղել ազգային առաջնության խաղի ելքի վրա ազդելու մեջ: Հաստատված համարելով նշված հանգամանքները՝ ՈՒԵՖԱ-ի Բողոքարկման մարմինը, այնուամենայնիվ, դադարեցրել է կարգապահական վարույթը, քանի որ «Շիրակ» ՖԱ-ն մինչև վարույթի ավարտը՝ 2018թ. մայիսի 25-ին ՈՒԵՖԱ-ին ուղղված դիմումով կամավոր հրաժարվել է 2018/19թթ. ակումբային մրցաշարերի մասնակցությունից: ՈՒԵՖԱ-ն ընդգծել է, որ նման պայմաններում էական չէ՝ ակումբի որակազրկումը կլինի Բողոքարկմա՞ն մարմնի որոշմամբ, թե՞ ակումբի կամավոր որոշմամբ, քանի որ երկու դեպքում էլ հետևանքը նույնն է»:

Ինչ է սա նշանակում: ՈՒԵՖԱ-ն ուղղակի էական նշանակություն չի տվել տեղի ունեցածին: «Շիրակի» նկատմամբ չի նշանակվել տուգանք, ակումբը չի ենթարկվել որակազրկման և այլն: Եթե Գյումրիի թիմն իսկապես սպորտային լուրջ հանցագործություն թույլ տված լիներ, ապա ՈՒԵՖԱ-ն ուղղակի չէր դադարեցնի վարույթը՝ անկախ թիմի՝ Եվրոպա լիգայի խաղարկությանը մասնակցելուց հրաժարվելուց: Ավելին, «Շիրակն» առնվազն մի քանի տարով կորակազրկվեր ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերին մասնակցելու հնարավորությունից, ինչպես նաև կտուգանվեր:

Այժմ ուշադրություն դարձնենք ՈՒԵՖԱ-ի որոշման մեջ առկա մի կետի, որը կրկին ապացուցում է Ռուբեն Հայրապետյանի՝ «Շիրակի» դեմ կատարած դավադրության մասին: ՈՒԵՖԱ-ի հայտարարության 30-րդ կետում ասված է. «Հարկ է նշել, որ առկա ապացույցները հաստատում են, որ «Շիրակ» ՖԱ-ն իր պաշտոնյաներից մեկի միջոցով ներգրավված է եղել ազգային առաջնության խաղերից մեկի ելքի կազմակերպման կամ խաղի ելքի վրա ազդեցություն ունենալուն ուղղված գործողություններում։ ՀՖՖ-ի Կարգապահական կոմիտեին ուղղված նամակում «Շիրակ» ՖԱ-ն չի հերքում այն փաստը, որ ակումբի տնօրեն Արարատ Հարությունյանը հնարավոր է, որ կապ է հաստատել ակումբի նախկին ֆուտբոլիստ Էդուարդ Կպոդոյի հետ՝ 2018 թվի մայիսի 5-ին «Բանանց» ՖԱ-ի և «Շիրակ» ՖԱ-ի միջև կայանալիք խաղի ելքը կազմակերպելու նպատակով։ ԷԿՏ-ի զեկույցին ի պատասխան՝ ակումբը կրկին չի հերքել նշված հանգամանքը։ Այս առումով գործի նյութերում առկա են բավարար թվով ապացույցներ՝ ներառյալ հիշյալ անհատների միջև խոսակցությունների ձայնագությունները և հաղորդագրությունները, որոնք փաստում են, որ խաղի ելքը կազմակերպելու փորձ եղել է»:

Հայտարարության մեջ ՈՒԵՖԱ-ն հստակ փաստում է, որ «Շիրակի» կողմից եղել է միայն ու միայն կազմակերպված հանդիպում անցկացնելու փորձ, մինչդեռ Ռուբեն Հայրապետյանի ՀՖՖ-ն «Շիրակին» պատժել է՝ հիմք ընդունելով Կարգապահական կանոնակարգի 12-րդ հոդվածի առաջին կետը՝ իրավաբանական անձի կողմից կազմակերպված հանդիպում անցկացնելու մասին:

Ստացվում է, որ ՀՖՖ-ն «Շիրակին» պատժել է կազմակերպված հանդիպում կազմակերպելու համար՝ մի կողմ դնելով այն հանգամանքը, որ խաղը ամենևին էլ կազմակերպված բնույթի չի եղել:

Նշենք նաև, որ Կանոնակարգի սույն հոդվածն ունի նաև երկրորդ կետ՝ պայմանավորված հանդիպում կազմակերպելու փորձով: Ակնհայտ է, որ «Շիրակի» դեմ պատժամիջոց նշանակելիս ՀՖՖ Կարգապահական կոմիտեն պետք է կիրառեր 12-րդ հոդվածի 2-րդ կետը:

Բնական է, որ Հայրապետյանը ՈՒԵՖԱ-ից սպասում էր շատ ավելի կոշտ որոշում, որը ծանր հարված կհասցներ «Շիրակին»:

Եվրոպական ֆուտբոլային կառույցը, սակայն, իր որոշմամբ հարված հասցրեց ՀՖՖ-ին՝ ցույց տալով, որ տխրահռչակ այս կառույցն ուղղակի կողմնակալ քայլ է կատարել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում