Ֆուտբոլի Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքանի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ստացավ Հայաստանի 2017 թվականի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը:
«Մեծ հաճույքով եմ ստանում այս պարգևը: Կփորձեմ հաջորդ տարիների ընթացքում նույնպես լինել առաջինը՝ իհարկե հարգելով իմ թիմակիցներին»,-ասաց Հենրիխ Մխիթարյանը՝ մրցանակը ստանալու արարողությանը:
Երկրորդ տեղը զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և մակեդոնական «Վարդարի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Եկատերինբորգի «Ուրալի» պաշտպան Վարազդատ Հարոյանը: