Կիպրոսյան հավաքի ընթացքում իր հերթական հանդիպումն է անցկացրել «Գանձասար-Կապանը», մրցելով Շվեյցարիան ներկայացնող «Սիերեի» հետ։
Խաղն ավարտվել է կապանյան թիմի հաղթանակով՝ 7-1 հաշվով։ Առաջին կեսում հաշիվը բացել է Դմիտրի Յաշինը, իսկ երկրորդ կեսում աչքի են ընկել Վարդան Պողոսյան, դուբլ է ձևակերպել Գևորգ Նռանյանն ու փորձաշրջան անցնող Դավիթ Վիրիկոմը, մեկ գնդակ էլ հեղինակել է պոտենցիալ նորեկ՝ բոսնիացի կիսապաշտպան Հարուն Վելիչը։
Կապանյան թիմը փետրվարի 18-ին էլ ստուգողական հանդիպում կանցկացնի և կմրցի Կիպրոսը ներկայացնող «Այա Նապա» թիմի հետ։