Monday, 13 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Ինչ է կատարվում հայկական ֆուտբոլում. Ով է կանգնած «ղումարի» կամ ծախված խաղերի հետևում

2018 թվականը հայկական ֆուտբոլի համար սկսվեց սկանդալով: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը դիմել է իրավապահ մարմիններին՝ կասկածներ ունենալով, որ 2017 թվականի նոյեմբերի 20-ին կայացած Հայաստանի առաջին խմբի 2017/18 մրցաշրջանի «Լոռի»-«Էրեբունի» հանդիպումը, որն ավարտվել է 5։0 հաշվով, պայմանավորված է եղել։ Ավելի ստույգ՝ ՀՖՖ նախագահը հայտնել է, որ հանդիպման՝ պայմանավորված լինելու վերաբերյալ զեկույց է կազմվել ՈՒԵՖԱ-ի կողմից, որում մասնագետները վերլուծության են ենթարկել ամբողջ խաղի ընթացքն ու դրա վրա կատարված խաղադրույքները։ Կան կասկածներ, որ հանդիպման արդյունքի վրա ազդելու նպատակով խաղի կազմակերպիչներին և մասնակիցներին տրվել, իսկ վերջիններիս կողմից ստացվել կամ ընդունվել են կաշառք ստանալու առաջարկներ։ Թե «Լոռի» և թե «Էրեբունի» ակումբները հերքեցին խաղը ծախելու վերաբերյալ մեղադրանքները: Բոլորի համար է պարզ, որ ակումբների ներկայացուցիչները չէին հայտարարելու, որ ծախել են խաղը, ինչը քրեորեն պատժելի արարք է:

Ավելի ուշ հայտարարությամբ հանդես եկավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: «Ֆուտբոլային հանդիպումների մրցակցային և արդար խաղի սկզբունքի ապահովումն ինչպես միջազգային ֆուտբոլային կառույցների՝ ՈւԵՖԱ-ի, ՖԻՖԱ-ի, այնպես էլ ՀՖՖ-ի որդեգրած քաղաքականության կարևորագույն հենասյուներից մեկն է: Նշված խնդրի դեմ պայքարը շատ կարևոր է ինչպես ֆուտբոլային կառույցների, այնպես էլ ողջ հասարակության համար: Այդ համատեքստում, ինչպես նաև միջազգային կոնվենցիաների և համաձայնագրերի շրջանակներում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործառույթներից է նաև ֆուտբոլային հանդիպումների այդ տեսանկյունից վերլուծությունների կատարումը և/կամ միջազգային կառույցների կողմից կատարված վերլուծությունները ՀՀ իրավապահ մարմիններին տրամադրելը»,- մասնավորապես ասված էր հայտարարության մեջ:

Ի՞նչ է իրականում տեղի ունենում Հայաստանի առաջին խմբի առաջնությունում և ընդհանրապես հայկական ֆուտբոլում: Այն մասին, որ Հայաստանի առաջին խմբի առաջնությունում պայմանավորված հանդիպումներ լինում են, խոսվում է վաղուց: Խոսում են հիմնականում խաղադրույք կատարող կամ բուքմեյքերական ընկերությունների հետ կապ ունեցող անձինք: Շատ բուքմեյքերական ընկերություններ պարզապես խաղադրույքներ չեն ընդունում Հայաստանի առաջին խմբի առաջնության հանդիպումների վրա՝ լուրջ կասկածներ ունենալով, որ դրանք «ծախված են»:

Երկրպագուների շարքերում շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ Հայաստանի առաջին խմբի առաջնությունում գործում է, այսպես կոչված, «ղումարի» մի համակարգ, որի հիմնադիրը «Արցախ» ակումբի սեփականատեր՝ Չեխիայում բնակվող հայ գործարար Սևան Ասլանյանն է: Խոսվում է, որ ոչ ֆորմալ առումով Ասլանյանին է պատկանում նաև «Էրեբունի» ակումբը:

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ հանդիպման պայմանավորված լինելու վերաբերյալ ՈՒԵՖԱ-ի կողմից զեկույց է կազմվել նաև «Արցախ» ակումբի դեմ: Հաշվի առնելով այս ակումբի անվանումը՝ փորձ է կատարվում այս տեղեկությունը գաղտնի պահել: Իրավիճակն այն աստիճան է ահագնացել, որ ՀՖՖ նախագահը ուղղակի ստիպված է եղել դիմել կտրուկ քայլի՝ իրավիճակը շտկելու համար:

Այս օրերին, երբ հայկական ֆուտբոլը ծանր օրեր է ապրում, ծախված հանդիպումների մասին աղմուկը կարող է ուղղակի կործանարար ազդեցություն ունենալ: Այսօր կան մարդիկ, որոնք ցանկանում են ներդրումներ անել, ակումբներ հիմնել Հայաստանում: Ու հույսի այս ֆոնին՝ խայտառակ մի պատկեր:

Պայմանավորված հանդիպումները կամա թե ակամա ստվեր են գցում նաև այն թիմերի վրա, որոնք կապ չունեն «մախինացիաների» հետ: Նշենք, որ ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո գործում են բավական լուրջ կենտրոններ, որոնք հետազոտությունների միջոցով ջրի երես են բերում պայմանավորված խաղերը: Բնական է, որ «Լոռի»-«Էրեբունի» հանդիպման ժամանակ բուքմեյքերական ընկերություններում եղել է խաղադրույքների մեծ և ակնհայտ հոսք: Ու չնայած նրան, որ նշված ակումբները պնդում են, որ խաղացել են արդար, կարծում ենք՝ շատ շուտով ի հայտ կգան և կհրապարակվեն «մախինացիայի» մասնակիցների անունները:

Հայաստանի առաջին խմբի առաջնությունում խաղում են պատանի և երիտասարդ ֆուտբոլիստներ: Ոմանց կեղտոտ խաղերը բնականաբար ազդում են թե՛ նրանց հոգեբանության և թե՛ կարիերայի վրա: Իրավիճակը կարելի է փրկել միայն պայմանավորված խաղերի հեղինակներին, մասնակիցներին խստորեն պատժելով: Իսկ թե իրականում ովքեր են կանգնած արատավոր այս երևույթի հետևում, հուսանք, կպարզեն իրավապահները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում