Saturday, 11 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Հանդիպման վայրը փոխել չի կարելի. Մեր մրցակիցը կփորձի կրկնել պատմական հաջողությունը

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի առաջին խաղում վաղը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» կրկին կմրցի Անդորրայի չեմպիոն «Սանտա Կոլոմայի» հետ: Նախորդ տարի նույն մրցաշարի առաջին որակավորման փուլում «Ալաշկերտը» ևս մրցել էր անդորրական թիմի հետ: Մրցակցի հարկի տակ ոչ-ոքի 0:0 խաղալուց հետո մեր թիմը «Հանրապետական» մարզադաշտում առավելության էր հասել 3:0 հաշվով:

Միջազգային բուքմեյքերական ընկերությունները վաղը կայանալիք խաղում, կարելի է ասել, վստահ են, որ հայկական թիմը կհաղթի: «Ալաշկերտի» հաղթանակի համար սահմանված է ընդամենը 1.15 գործակից, իսկ ոչ-ոքին գնահատված է 6 գործակցով: «Սանտա Կոլոմայի» հաղթանակի համար էլ բուքմեյքերները սահմանել են 15 գործակից:

Նշենք, որ «Սանտա Կոլոման» Անդորրայի ամենահայտնի ու ամենատիտղոսակիր ակումբն է, որը հիմնադրվել է 1986 թվականին: Պատմության ընթացքում 10 անգամ դարձել է երկրի չեմպիոն, 8 անգամ նվաճել է երկրի գավաթը: «Սանտա Կոլոման» առաջին անդորրական թիմն է, որին հաջողվել է հաղթանակ տանել եվրագավաթներում: Դա տեղի է ունեցել 2007/2008թթ. մրցաշրջանում: ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության որակավորման առաջին փուլի տնային խաղում «Սանտա Կոլոման» 1:0 հաշվով հաղթել է Թել-Ավիվի «Մաքաբիին»:

Ի դեպ, «Սանտա Կոլոման» առաջին և միակ անդորրական թիմն է, որին հաջողվել է հաղթահարել Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի արգելքը և պայքարից դուրս թողնել մրցակցին: Դա տեղի է ունեցել 2014/2015թթ. մրցաշրջանում: Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլում թիմը հաղթահարել է Հայաստանի չեմպիոն Երևանի «Բանանցի» արգելքը: Սեփական հարկի տակ անդորրացիները հաղթել են 1:0 հաշվով, իսկ Երևանում պարտվել են 3:2 հաշվով: Շնորհիվ մրցակցի դաշտում խփած գոլերի «Սանտա Կոլոման» անցել է հաջորդ փուլ:

Ընդհանուր հաշվով «Սանտա Կոլոման» եվրագավաթներում տարել է երկու հաղթանակ և երեք հանդիպում ավարտել է ոչ-ոքի, մնացած բոլոր խաղերում պարտվել է:

«Ալաշկերտի» հետ հանդիպումից առաջ «Սանտա Կոլոման» ուժեղացրել է կազմը՝ հուս ունենալով կրկնել պատմական հաջողությունն ու պայքարից դուրս թողել հայկական թիմին: Մասնավորապես, անդորրական թիմը համալրել են Կիկե Կուբասը, Խոսե Պեդրոսան և Ժերեմի Լեմպերեն: Մեր նորեկներն ու Անդորրայի չեմպիոնը ավելի քան պատրաստ են Չեմպիոնների լիգայի խաղարկությանը»,- հայտնում է թիմի պաշտոնական կայքը:

Կիկե Կուբասը 28 տարեկան և խաղում է հարձակման կենտրոնում: Նա հիմնականում հանդես է եկել Իսպանիայում: Կուբասը որոշ ժամանակ խաղացել է հայտնի «Սելթայի» երկրորդ թիմում: Կիսապաշտպան Խոսե Պեդրոսան, ով 31 տարեկան է, խաղացել է իսպանական թիմերում: Մասնավորապես, նա ելույթ է ունեցել Մադրիդի «Ատլետիկոյի» երկրորդ թիմում, ինչպես նաև «Ալմեյրայի» Բ թիմում: Կրկին կիսապաշտպանությունում խաղացող Ժերեմի Լեմպերենն էլ ժամանակին խաղացել է իսպանական մեկ այլ թիմում՝ «Տեներիֆեում»:

Երեկ «Ալաշկերտը» ներկայացրել է հայտացուցակը Չեմպիոնների լիգայի խաղարկությանը: Մեր թիմում այս պահին հայտավորված են 6 լեգեոներներ: Նախապատրատվելով Չեմպիոնների լիգայի խաղարկությանը՝ «Ալաշկերտը» ուսումնամարզական հավաք է անցկացրել Մինսկում: Հայաստանի չեմպիոնը, անցկացնելով նաև երկու ընկերական հանդիպում, 2:0 հաշվով հաղթել է Յարոսլավլի «Շիննիկին» և 2:1 հաշով Վլադիվոստոկի «Լուչ-Էներգիային»:

«Ալաշկերտ»-«Սանտա Կոլոմա» հանդիպումը կսկսվի ժամը 20-ին: Ստորև ներկայացնում ենք «Ալաշկերտի» հայտացուցակը առաջիկա խաղին:

Դարպասապահներ. Արսեն Բեգլարյան, Գևորգ Կասպարով:

Պաշտպաններ. Գագիկ Դաղբաշյան, Արարատ Առաքելյան, Վահագն Մինասյան, Դանիել Ստոյկովիչ, Դմիտրի Խովբոշա, Անդրանիկ Ոսկանյան, Մլադեն Զելկովիչ, Միլիան Յաբլան:

Կիսապաշտպաններ. Խորեն Վերանյան, Արտակ Գրիգորյան, Արտակ Եդիգարյան, Արթուր Եդիգարյան, Արտակ Դաշյան, Զավեն Բադոյան:

Հարձակվողներ. Ուրոշ Նենադովիչ, Միհրան Մանասյան, Լեստեր Պելտիեր, Գևորգ Նռանյան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում