«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել է, որ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության որակավորման մրցաշրջանի փլեյ-օֆֆ փուլի «Ստյաուա»-ի դեմ խաղում ռոտացիա կկիրառի:
«Այսօր «Մանչեսթեր Սիթի»-ի մարզմանը մասնակցում էր 28 ֆուտբոլիստ: Ինձ համար հեշտ չէ ընտրություն կատարել, քանի որ նրանք բոլորն էլ արժանի են տեղ զբաղեցնել հիմնական կազմում: Այնպես որ «Ստյաուա»-ի դեմ խաղում ռոտացիա կկիրառեմ:
Հարգում եմ մրցակցին և գիտեմ, թե ինչ կարող է լինել ֆուտբոլում: Չի կարելի ժամանակից շուտ հաղթանակ տոնել: Ուրախ ենք, որ առաջին խաղում կարողացանք 5 գոլ խփել: Բայց պատասխան հանդիպմանը նույնպես պետք է մոտենանք ամենայն լրջությամբ և ձգտենք հաղթել»,- Daily Mail-ը մեջբերում է Գվարդիոլայի խոսքերը: