Ֆրանսիական ՊՍԺ-ի կիսապաշտպան Բլես Մատուիդին կարող է մարզական կարիերան շարունակել Թուրինի «Յուվենտուս»-ում:
«Յուվենտուս»-ն արդեն իսկ համաձայնության է հասել Մատուիդիի հետ անձնական պայմանագրի կետերի շուրջ, ըստ որոնց՝ ֆուտբոլիստն իտալական ակումբի հետ կկնքի 4-ամյա պայմանագիր՝ տարեկան 9 միլիոն եվրո աշխատավարձով:
Նշվում է, որ «Յուվենտուս»-ը մոտ է նաև ՊՍԺ-ի հետ համաձայնության գալուն: Հնարավոր տեղափոխության գործարքի արժեքը գնահատվում է շուրջ 30 միլիոն եվրո: